• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Տիգրան Մկրտչյանը հանդիպում ունեցավ Սալոնիկի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

11 մարտի, 2022
Մարտի 11-ին Սալոնիկում աշխատանքային այցելությամբ գտնվող Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպում ունեցավ Սալոնիկի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։
Հանդիպմանը դեսպան Տիգրան Մկրտչյանը ողջունելով ներկաներին ներկայացրեց Սալոնիկ իր այցելության նպատակները և հանդիպումների օրակարգը։ Հանգամանալից կերպով անդրադարձավ իր առաքելության, Հայաստան-Հունաստան դիվանագիտական հարաբերությունների 30 ամյակի շրջանակներում նախատեսվող մի շարք ձեռանրկներին, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, ինչպես նաև հայ-հունական հարաբերությունների հետագա ամրապնդման ու զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերի մասին։
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ընդգծեց Հունաստանի հասարակության մեջ և երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում հունահայության կարևոր դերը, հատկապես՝ տնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում:
Դեսպան Տիգրան Մկրտչյանը պատասխանեց ներկաների բոլոր հարցերին։
Համայնքի ներկայացուցիչների հանդիպմանը ներկա էին նաև Վերապատիվ Հայր Սուրբն ու տեղային Թաղական խորհուրդի Ատենապետը և Հունաստանի ՀՅԴ Կենտր. Կոմիտեի Ներկայացուցիչը։
Մարտի 12-ին դեսպան Տիգրան Մկրտչյանը այցելեց Սալոնիկ քաղաքի"Մակեդոնիայի եւ Թրակիայի Հայ Գթության Խաչի Մալաքեան-Գասպարեան Ծաղկոց" շաբաթօրյա հայկական դպրոց։ Դեսպանը զրույցեց տնօրինության, աշակերտների, ուսուցիչների հետ, ծանոթացավ դպրոցի գործունեությանը և ծրագրերին, առկա խնդիրներին։ Բարձր գնահատելով հայ դպրոցի և ուսուցչի դերը հայապահպանության գործում՝ դեսպան Տիգրան Մկրտչյանն ընդգծեց սփյուռքում հայկական կրթօջախների պահպանության եւ հայեցի կրթության կարեւորությունը։
Դեսպան Տիգրան Մկրտչյանը նույն օրն այցելեց նաև Սալոնիկ քաղաքի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցի։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: